Հուլիս 11, 2020 19:00 Asia/Tehran
  • The Economist. «Ցանկացած քայլ,  բացի  Իրանի հետ համաձայնության գալուց, ավելի կբարդացնի իրավիճակը»

The Economist պարբերականը շաբաթ օրը հրապարակված հոդվածում նշել է. «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուսրգալը և Սիոնիստական ռեժիմի պնդումներով առավելագույն ճնշման քաղաքականության կիրառումը հակառակ արդյունք են տվել, և այժմ ցանկացած այլ քաղաքականություն, բացի Իրանի հետ համաձայնության գալուց, ավելի կբարդացնի իրավիճակը»:

Նշելով, որ Իրանի միջուկային գործունեությունը սահմանափակվել է 2015 թվականին համաշխարհային տերությունների կողմից ստորագրված համաձայնագրի արդյունքում, The Economist պարբերականը հավելել է. «Դոնալդ Թրամփն Իսրայելի հորդորներով Վաշինգտոնին դուրս բերեց ՀԳՀԾ-ից և վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները, որպեսզի ավելի լավ համաձայնագիր կնքի Իրանի հետ, սակայն ոչ միայն չհաջողեց ավելի լավ համաձայնագիր կնքել, այլ ընդհակառակն ավելի վտանգավոր դարձրեց իրավիճակը»:

Բրիտանական պարբերականը նշել է. «Իրանը ՀԳՀԾ-ով իր ուրանի վառելիքի 97 տոկոսը հանձնեց, և իր միջուկային պաշարները պահեց ավելի ցածր մակարդակում քան պահանջվում էր միջուկային զենք ստեղծելու համար: Նույնիսկ ԱՄՆ-ն  է խոստովանել, որ Իրանը հավատարիմ է ստանձնած պարտավորություններին»:

Մեկնաբանություններ