Հուլիս 12, 2020 12:22 Asia/Tehran
  • Սպանություն և պատանդառություն Հարավաֆրիկյան հանրապետությունում

Հարավաֆրիկյան հանրապետությունում մի եկեղեցու վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ: Ավելի քան 40 մարդ պատանդ է վերցվել:

Ինչպես հաղորդում է Դեյլի Մեյլ օրաթերթը, Հարավաաֆրիկյան հանրապետության ոստիկանությունը, տեղեկություն ստանալով  Յոհանեսբուրգի արևմտյան հատվածում գտնվող Զուուրբեկ քաղաքի Պենտակոստալ միջազգային եկեղեցում տեղի ունեցած հրաձգության մասին, մեկնել է դեպքի վայր, որտեղ ավտոմեքենայի չորս ուղևորների դիակները հրկիզված են եղել:

Ըստ ոստիկանության տեղեկատվության՝ ավտոմեքենայում գտնվող անվտանգության աշխատակիցը ևս մահացել է հրաձգության հետևանքով: Վիրավորվել է  վեց մարդ:

Ըստ հաղորդման՝ եկեղեցում պատանդ վերցված անձանց մեջ եղել են կանայք, երեխաներ և նույնիսկ ոստիկանության ու անվտանգության աշխատակիցներ, որոնք արդեն ազատ են արձակվել:

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ հավանական է, որ զինված անձինք ցանկացել են գրավել եկեղեցին՝ այն ղեկավարելու շուրջ եղած վեճի պատճառով:

Զուուրբեկ քաղաքի Պենտակոստալ եկեղեցին Հարավային Աֆրիկայի ամենամեծ և հարուստ եկեղեցիներից մեկն է:

Մեկնաբանություններ