Օգոստոս 05, 2020 18:49 Asia/Tehran
  • Օլիվեր Սթոուն. Ամերիկյան համակարգում մարդկանց բարեկեցությունը կարևոր չէ

Ընդգծելով, որ ԱՄՆ նախագահները երկրում մեծ դեր չեն խաղում, ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր Օլիվեր Սթոնն ասել է, որ ԱՄՆ համակարգը հիմնված է ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորման վրա և որ ժողովրդի բարեկեցությունը կարևոր չէ:

Օլիվեր Սթոունը  Ռաշա Թուդեյին տված հարցազրույցում ասել է.«Անկախ նրանից, թե ով է նախագահը, ամերիկացի ժողովրդի բարեկեցությունն նրանց համար այնքան էլ կարևոր չէ»: 

Ի պատասխան այն հարցին, որ Դոնալդ Թրամփը եկել է իշխանության՝ հիմնվելով այլ երկրներում չմիջամտելու քաղաքականության վրա, նա ասել է.«Նա այդ կապակցությամբ ոչինչ չի կարող անել: Համակարգն այլ է»:

Ամերիկյան նախագահները գալիս և գնում են, իսկ այս երկրում կարևորն այն է, որ «ռազմարդյունաբերական համալիրը ֆինանսավորվում և  առաջ է գնում»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ