Օգոստոս 06, 2020 09:22 Asia/Tehran
  • Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությանը չպետք է ՌԴ-ում բախումների հիմքեր  ստեղծի. Մեդվեդև

«Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությանը և նշել, որ այդ իրավիճակը Ռուսաստանի Դաշնության ներսում չպետք է բռնությունների ու բախումների հիմքեր ստեղծի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինձ թվում է, որ մեր իրավապահ մարմինները պետք է կենտրոնանան նրա վրա, որ երկրի ներսում այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնության գործադրման ու որևէ բախման համար»,- ասել է նա «ՊոլիտՍտարտափ» կադրային նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Մեդվեևւը նշել է, որ սփյուռքները ևս պետք է զգան իրենց պատասխանատվությունը: «Հակառակ դեպքում, նրանք, ովքեր խախտում են Ռուսաստանի օրենսդրությունը, անկախ նրանից, թե ինչ ազգի են նրանք պատկանում, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն Ռուսաստանի օրենքների համաձայն: Իսկ եթե այդ խախտողներն օտարերկրյա քաղաքացիներ են, նույնիսկ` մեր բարեկամ երկրների, նրանց նկատմամբ պետք է հասկանալի միջոցներ կիրառել, նրանց պարզապես պետք է վտարել երկրից, եթե պատասխանատվության կիրառման համար այլ սկզբունք չկա»,- նշել է  Դմիտրի Մեդվեդևը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ