Օգոստոս 06, 2020 12:39 Asia/Tehran

Օրեգոն նահանգի սենատորը ԱՄՆ-ի նախագահին մեղադրել է քաղաքական նպատակներով Պորտլենդի անհանդարտությունները սրելու մեջ:

Օրեգոն նահանգի սենատոր Ռան Վայդենն ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշնային և գաղտնի ոստիկանության ուժերին գործուղեց Պորտլենդ քաղաք, որպեսզի նրանք այնտեղ խառնաշփոթ ստեղծեն, և ինքը կարողանա օգտվել ստեղծված իրավիճակից»: 

Ամերիկացի սենատորը հավելել է.«Թրամփը դեռ շարունակում է իր իսկ ստեղծած բռնությունների ու բախումների տեսարաններն օգտագործել իր քարոզչական գովազդների համար և սպառնումէ ավելի սրել  Պորտլենդում անհանդարտություններն ու բռնությունները»:

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում այդ թվում՝ Պորտլենդում շարունակվում են հակառասիստական ցույցերը:

Չորեքշաբթի օրը Պորտլենդի բողոքի ցույցերը սկսվեցին ոստիկանության ու բողոքարարների ընդհարումներով: Ոստիկանության շենքի վրա բողոքարարների հարձակումը պատճառ դարձավ, որպեսզի Պորտլենդի հյուսիսում ապստամբության վիճակ հայտարարվի: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ