Օգոստոս 09, 2020 08:45 Asia/Tehran
  • Թուրքիան ռմբակոծել է Իրաքի Սուլեյմանիյե նահանգը

Թուրքիայի ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի Սուլեյմանիյեի որոշ հատվածներ՝ Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԲԿ) ուժերի ներկայության պատրվակով:

Թուրքիայի ինքնաթիռները շաբաթ օրն Իրաքի Սուլեյմանիյե նահանգի Ղամշյան գյուղը պաշարելուց հետո, ռմբակոծել են այդ տարածքի ցանքադաշտերն ու ագարակները, ինչի արդյունքում գյուղատնտեսական  ագարակները բռնկվել են, և անջատվել է այդ տարածքի  էլեկտրահոսանքը:

Թուրքիայի ինքնաթիռները օգոստոսի սկզբից ի վեր ՔԲԿ-ի անդամներին հետապնդելու և նրանց ոչնչացնելու պատրվակով երեք անգամ ռմբակոծել են Սուլեյմանիյե նահանգի հյուսիսային հատվածը:

Թուրքիայի կործանիչներն այսօր ևս ռմբակոծել են Իրաքի Դոհուկ նահանգի Դիրլուկ քաղաքի Մատինի բարձունքները: Զոհեր չկան:

Թուրքիան վերջերս Իրաքի հյուսիսում սկսել է«Ճանկ-Վագր» գործողությունները:

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ