Օգոստոս 09, 2020 12:14 Asia/Tehran
  • Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորն արձագանքել է Հայաստանում հնչող հակասիոնիստական հայտարարություններին

Ադրբեջանական Modern.az լրատվական կայքը հաղորդել է, որ խորհրդարանի պատգամավորն արձագանքել է Երևանում հակասիոնիստական կարգախոսներին:

Ադրբեջանական  Modern.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ այդ երկրի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ասեմ Մոլազադեն  արձագանքել է Բաքվին իսրայելական զենքի վաճառքի դեմ բողոքող հայերի կողմից Հոլոքոստի հուշարձանի վրա Ֆազիշմի նշանի քանդակմանն ու և հակասիոնիստական կարգախոսներին:

Ինչպես հաղորդում է կայքը, Ասեմ Մոլազադեն հայտարարել է,որ կատարված հետաքննության համաձայն՝ հակահրեականության ամենաուժեղ ձևը տարածված է Հայաստանում: Այդ երկրում շարունակում են ֆաշիստական խորհրդանիշներ փորագրել հրեաների գերեզմանների վրա»:

Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամն արձագանքելով հակաիսրայելական կարգախոսներին հավելել է.«Պատասհական չէ, որ ատելությամբ լի Հայաստանն այսօր հարձակվի հրեաների վրա: Ադրբեջանի ժողովուրդը, որ եղբայրական հարաբերություն ունի հրեաների հետ, պետք է այս ատելության գոյությունը ցույց տա ողջ աշխարհին, քանզի հակահրեականությունը և ընդհանրապես ատելությունը նշանակում են հանցագործություն մարդկության դեմ»:

Ադրբեջանի Աթլաս հետազոտական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն ևս անդրադառնալով Հոլոքոստի հուշարձանի վրա ֆաշիզմի խորհրդանիշի փորագրվելուն, ասել է.«Ցավոք անցյալում նման զզվելի քայլեր են արվել  Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների վրա: Երևանում թուրք հրամանատարի դեմ խորհրդանշան է տեղադրվել, և Հայաստանը վաղուց անհանգստացած  է Իսրայելի և Ադրբեջանի միջև համագործակցության և Ադրբեջանին իսրայելական զենք վաճառվելու կապակցությամբ: Այդուհանդերձ Հայաստանը բանակցում է Իսրայելի հետ և որոշ ժամանակ առաջ էլ բանակցություններ են գնացել Իսրայելում Հայաստանի դեսպանության բացման վերաբերյալ»: 

Սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանը դարձյալ  Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման ուղին է որդեգրել:Իսրայելն անշուշտ կարձագանքի  Երևանում Հոլոքոստի հուշարձանի անարգմանը, քանի որ նման քայլերը մշտապես արժանացել են Իսրայելի քննադատությանը»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ