Օգոստոս 09, 2020 20:38 Asia/Tehran
  • Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել

Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

Այս մասին հաղորդում է ադրբեջանական Freeazerbaijan.info կայքը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այս շաբաթվա ընթացքում։ Ադրբեջանի ԶՈՒ-ի ներկայացուցիչները մահացածի հարազատներին ասել են, որ իրենց որդին՝ Նախիջևանի N զորամասի ենթասպան, ինքնասպանություն է գործել։ Սակայն, կայքի տեղեկություններով, իբր ինքնասպան եղած զինծառայողը մահացել է թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ տեխնիկա-տակտիկական զորավարժությունների ընթացքում, Թուրքիայի ԶՈւ-ի զինծառայողի արձակած կրակոցից։ Կայքը նաև գրում է, որ երկու երկրների համատեղ զորավարժությունների ընթացքը ցույց է տալիս՝ ադրբեջանական ու թուրքական ստորաբաժանումների գործողությունների միջև չկա  համաչափություն, որոշակի տարաձայնություններ են առկա։ Նշենք, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկել են հուլիսի 29-ից։ Ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժություններն անցկացվել են Բաքվում ու Նախիջևանում օգոստոսի 1-5-ը։ Իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժություններն անցկացվում են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում ու Եվլախում։

factor.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Մեկնաբանություններ