Օգոստոս 10, 2020 16:29 Asia/Tehran
  • Ցույց Իսրայելում՝ ի աջակցություն ադրբեջանական բանակի

Իսրայելական Թել Ավիվ քաղաքում կայացել է ցույց՝ ընդդեմ Հայաստանի ձեռնարկած վերջին զինված սադրանքի և ի աջակցություն ադրբեջանական բանակի:

Ինչպես Armenia.Az-ին հայտնել են Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեից, «Իսրայելում ադրբեջանական տուն» կազմակերպության կողմից կազմակերպված ցույցին մասնակցել է ավելի քան 400 հոգի:

Երթ և ցույցի մասնակիցները ծածանել են Ադրբեջանի և Իսրայելի պետական դրոշները, պահել են պլակատներ և Թովուզի շրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների լուսանկարները: Նրանք քննադատել են Հայաստանի վարած ագրեսիվ քաղաքականությունը:  

Երթի մասնակիցները վանկարկել են «Նահատակներն անմահ են, հայրենիքը չի բաժանվում», «Վերջ հայկական ահաբեկչությանը», «Վերջ հայկական ագրեսիային», «Ղարաբաղն Ադրբեջան է», «Ղարաբաղը մերն է» և այլ կարգախոսեր:  

 

 

Մեկնաբանություններ