Օգոստոս 12, 2020 19:19 Asia/Tehran
  • «Ձգանի մեխանիզմը» միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների վտանգավոր արկածախնդրությունն է

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցիչն ասել է.«Իրանի զենքի էմբարգոն ցանկացած ձևով երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերը վտանգավոր արկածախնդրություն են միջազգային ասպարեզում »:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«ԱՄՆ-ի կառավարության քայլերը և ձգանի մեխանիզմը գործարկելուն ուղղված այդ երկրի փորձերը, փաստորեն արկածախնդրություն են միջազգային ասպարեզում»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն՝ Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է 2020 թ. հոկտեմբերի 18-ին: ԱՄՆ-ն փորձում է կանխել էմբարգոի չեղարկումը: Ռուսաստանն ու Չինաստանը, որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի երկու մշտական անդամներ,  դեմ են Վաշինգտոնին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ