Սեպտեմբեր 02, 2020 17:34 Asia/Tehran
  • ՄԱԿ. Սաուդյան կոալիցիան արգելված ռումբերով ռմբակոծում է Եմենը

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ագրեսոր կոալիցիան Եմենի Ալ-Հուդայդա քաղաքի վրա հարձակումների ընթացքում, օգտագործել է արգելված կասետային ռումբեր:

ՄԱԿ-ը խստորեն քննադատել է Սաուդյան կոալիցիային՝  Եմենում կասետային ռումբեր օգտագործելու համար:

Սաուդյան Արաբիայի ագրեսոր կոալիցիայի կործանիչները բազմիցս կասետային ռումբեր են օգտագործել Եմենի քաղաքները ռմբակոծելու համար:

Amnesty International- ը նախազգուշացրել է, որ Եմենում չպայթած կասետային ռումբերը երկրի  որոշ տարածքները վերածել են «ականադաշտերի»:

Սաուդյան Արաբիայի և Եմենի դաշնակիցների կողմից պատերազմի բռնկման հետևանքով, մինչ օրս սպանվել են հազարավոր եմենցիներ, տասնյակ հազարավոր ուրիշներ վիրավորվել են:

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ռազմական հարձակման հետևանքով սովի պատճառ է դարձել այդ աղքատ երկրում: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ