Սեպտեմբեր 07, 2020 09:27 Asia/Tehran
  • Շվեյցարիայի արտգործնախարար. Թեհրանն ու Բեռնը վերջին 100 տարիների ընթացքում ուժեղացրել են փոխադարձ հարգանքը

Անդրադառնալով Թեհրանի և Բեռնի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների երկար պատմությանը, Շվեյցարիայի արտգործնախարարն ասել է. «Վերջին հարյուր տարիների ընթացքում Իրանն ու Շվեյցարիան ուժեղացրել են փոխադարձ հարգանքը»:

Շվայցարիայի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսը, ով  Իրանում Շվեյցարիայի դինավագիտական ներկայության 100 ամյակի կապակցությամբ այցելել է Թեհրան, հայտարևարել է, որ կրթությունը, մշակույթը, միջազգային տարաձայնությունների լուծման ուղղությամբ որպես երրորդ երկրի Շվեյցարիայի ջանքերը, մարդու իրավունքների ոլորտում համագործակցությունը և աղետների ժամանակ հումանիտար օգնությունների տրամադրումը, երկու երկրների հարյուրամյա հարաբերությունների հինգ սյուներն են, որոնք չեն կարող կանգուն մնալ առանց  շարունակական երկխոսության:

«Շվեյցարիան եվրոպական առաջին երկրներից մեկն էր, որը սկսեց Իրանի հետ առևտրային հարաբերությունները», - ասել է Կասիսը:

Անդրադառնալով Իրանի և Շվեյցարիայի միջև մշակութային հարաբերություններին, նա  նշել է. «Իրանցի ու շվեյցարացի արվեստագետները ոչ միայն խոսքի այլ նաև երաժշտության միջոցով շփվում են իրար հետ, իսկ իրանական ու շվեյցարական քանոնը շատ նման են:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ