Սեպտեմբեր 15, 2020 13:17 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, մեկնաբանելով այն փաստը, որ Ռուսաստանն առաջինն Է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, հայտարարել Է, որ ԱՀԿ-ի փորձագետներից սպասում Է հնարավոր պատվաստանյութերի եւ հետագա հանձնարարականների գնահատական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«COVID-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ որոշումը պետք Է ընդունվի բժշկական ոլորտի պրոֆեսիոնալների, այդ թվում՝ ԱՀԿ-ի աշխատակիցների կողմից: Եվ ես սպասում եմ, որ նրանք հնարավոր պատվաստանյութերը կուսումնասիրեն հարկ եղած ուշադրությամբ եւ, ելնելով դրանից, հանձնարարականներ կտան»,- Գուտերեշն ասել Է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նա կարծում Է արդյոք, որ ԱՀԿ-ն պետք Է ռուսաստանյան պատվաստանյութը հանձնարարի օգտագործման համար:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ