Սեպտեմբեր 18, 2020 11:12 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Միջուկային տերությունները զենք են կուտակում...

Միջուկային տերությունները զենք են կուտակում...

«Սակայն Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գալուց հետո ամերիկացիներն սկսեցին արտաքին քաղաքականության շրջանակներում իրենց դաշնակիցներին եւ գործընկերներին ծրագրերն ու ռազմավարությունները ներկայացնել որպես կատարված փաստ՝ անուղղակիորեն հայտարարելով, որ քննարկման կարիք չունեն, եւ ինչ-որ բանի դիմադրելն անիմաստ է: Այս պլանները ներառում եւ հաշվի են առնում հիմնականում ամերիկյան ազգային շահերը, որոնք այժմ մատուցվում են որպես ունիվերսալ եւ որոնց դաշնակիցները պետք է անվերապահորեն ենթարկվեն՝ աշխատելով դրանց իրականացման համար: Հակառակ դեպքում նրանց սպառնում են քաղաքական կամ տնտեսական պատժամիջոցներ, կարծես դրանք բանանային հանրապետություններ են՝ այսպես կոչված երրորդ աշխարհից, այլ ոչ թե զարգացած ժողովրդավարական ինստիտուտներ եւ պետական ավանդույթներ ունեցող երկրներ:

Այլ կերպ ասած՝ Դոնալդ Թրամփի օրոք դաշինքը վերափոխվեց պարզապես վասալության: Վասալները պետք է սպասեն, թե երբ են հարուստ տիրոջ սեղանից մի քանի փշրանք նետում իրենց: Պետք է հասկանալ, որ դեռ Թրամփից առաջ հայտնի էր, թե ով է ղեկավարն անդրատլանտյան դաշնակցային կառույցներում, բայց այդ տերը (ԱՄՆ-ը) այն ժամանակ գոնե անկեղծորեն, վատագույն դեպքում՝ հռետորաբանության մակարդակով, իրեն ներկայացնում էր որպես անկեղծ գործընկեր, ով անհանգստանում է իր դաշնակիցների համար: Այժմ ԱՄՆ-ն հրաժարվել է այդ վարքից, եւ դաշնակիցների նկատմամբ ամերիկյան կողմի գործողությունները ծայրաստիճան բացասական արձագանք են առաջացնում այդ երկրների հասարակության եւ քաղաքական գործիչների շրջանում: Վաշինգտոնին, սակայն, ավելի շատ պետք է անհանգստացնի ամբողջ աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների տարածումը»:

  Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ