Սեպտեմբեր 18, 2020 17:31 Asia/Tehran
  • Պարենի համաշխարհային ծրագիրը. 30 միլիոն մարդ սովի շեմին են

Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում 30 միլիոն մարդ ներկայուսմ ենթակա է սովից մահանլու վտանգին է և մարդասիրական օգնության կարիք ունի:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում, Դեյվիդ Բիսլին  ասել է, որ  պատճառը պատերազմները, հակամարտությունները, կլիմայական փոփոխությունները և կորոնավիրուսային հիվանդությունն են:

Նա հավելել է, որ ամբողջ աշխարհում մոտավորապես 270 միլիոն մարդ ունի թերսնման խնդիր և շայրահեղ աղքատ է:

Վերջերս ՄԱԿ-ը հայտարարեց, որ Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի պատերազմի պատճառով, երկրի բնակչության մեկ երրորդը մնացել է առանց սննդի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը սեպտեմբերի 5-ին նախազգուշացրեց Եմենում և Աֆրիկայի երեք երկրներ, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Նիգերիայում և Հարավային Սուդանում սովի և սննդի անապահովության վտանգների մասին :

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների  մղվող պատերազմի հետևանքով, մինչ այժմ  զոհվել է 16 հազար եմենցի և հազարավոր մարդիկ վիրավորվել են: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ