Սեպտեմբեր 18, 2020 18:53 Asia/Tehran
  • Ուլյանով. «ԱՄՆ-ն իրավունք չունի վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները»

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը շեշտել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները:

Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է, որ ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի  անդամ չէ, որպեսզի վերականգնի Իրանի դեմ պատժամիջոցները:

Նա գրել է «ԱՄՆ-ն իրավունք չունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անունից տեսակետ հայտնել »:  

ԱՄՆ-ը, ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի սպառազինական էմբարգոն երկարաձգելու բանաձևի ձախողելուց հետո և  չնայած  ՀԳՀԾ-ից ապօրինի դուսր գալուն,  մտադիր է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար գործարկել «ձգանի մեխանիզմը», որի իրավունքը վերապահված է միայն համաձայնագրին  անդամներին:

Անվտանգության խորհրդի անդամները  դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այս հայտարարությանը: 

Պիտակ

Մեկնաբանություններ