Սեպտեմբեր 19, 2020 08:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի մի քանի նահանգներում մեկնարկել են նախագահի վաղաժամ ընտրությունները

Ուրբաթ օրը, ԱՄՆ-ի մի քանի նահանգներում մեկնարկել են վաղաժամ ընտրությունները:

Քվեարկությունը սկսվել է  Մինեսոտա, Վիրջինիա, Հարավային Դակոտա և Վայոմինգ նահանգներում:

ԱՄՆ-ի ԶԼՄ-ները հայտարարել են, որ վաղաժամ ընտրություններն անցկացվում են կորոնավիրուսի պայմաններում մարդկանց կուտակումները կանխելու նպատակով:  

Սոցիալական ցանցերի մի խումբ օգտատերեր տեղադրել են նկարներ, որտեղ  քաղաքացիները կանգնած են հերթի մեջ՝ քվեարկելու համար:

Քաղաքական վերլուծաբանները նշում են, որ  կորոնավիրուսի ճգնաժամի դեմ Թրամփի կառավարության անարդյունավետ պայքարը, ինչպես նաև հակասական դիրքորոշումը երկրում ընթացող հակառասիստական ​​բողոքներին, կարող են հանգեցնել նախագահական ընտրություններում նրա պարտությանը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ