Սեպտեմբեր 19, 2020 09:52 Asia/Tehran
  • Եվրոպական եռյակ. Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ցանկացած քայլ, չունի իրավական հիմք

Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան կրկին մերժել են Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը:

Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ  սեպտեմբերի 20-ից հետո հակաիրանական պատժամիջոցներտը չեն վերականգնվելու և այդ ուղղությամբ արված ցանկացած քայլ  չի ունենա իրավական ուժ:

Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան նամակում նշել են, որ հավատարիմ կմնան Իրանի միջուկային գործարքին:

Օգոստոսի 20-ին Միացյալ Նահանգները նամակ է ուղղել  Անվտանգության խորհրդին ՝ պնդելով, որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն ոև հակաիրանական միջազգային պատժամիջոցները ավտոմատ կերպով վերականգնվելու են 2020 թվականի սեպտեմբերի 20-ից:

 Անվտանգության խորհրդի անդամները խստորեն հակադարձել են ԱՄՆ-ի այս հայտարարությանը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ