Սեպտեմբեր 20, 2020 09:02 Asia/Tehran
  •  Չինաստանը մշակում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու մեխանիզմ

Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ մշակել է իր ընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին հակազդելու մեխանիզմ, որը նրանց թույլ կտա սահմանափակել արտասահմանյան ընկերությունների գործունեությունը:

Չինաստանի Առևտրի նախարարությունն իր հայտարարության մեջ չի նշել որևէ ընկերության անուն, սակայն հայտարարել է, որ այս մեխանիզմի գործարկման միջոցով, օտարերկրյա ընկերությունները կարող են պատժվել և ենթարկվել սահմանափակումների՝ իրենց  գործունեության և ներդրումների համար:

Ավելի վաղ, որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Պեկինը գնահատում է  հնարավոր քայլերը՝ պատժամիջոցներ կիրառելու Nokia և Ericsson ընկերությունների  դեմ, եթե եվրոպական այլ երկրներ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, արգեն Huawei- ի գործունեությունը:

Հաղորդումների համաձայն, Չինաստանը սպասում է  եվրոպական երկրների քայլերին, որպեսզի տեսնի, թե արդյոք նրանք, ինչպես Բրիտանիան, հետևո՞ւմ են չինական հեռահաղորդակցական հսկայի՝ Huawei-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի  քաղաքականությանը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ