Սեպտեմբեր 20, 2020 19:31 Asia/Tehran
  • Թրամփը 200 հազար ամերիկացիների մահվան պատճառ է դարձել

ԱՄՆ փոխնախագահի նախկին խորհրդականը՝ ԱՄՆ նախագահին մեղադրել է երկրում կորոնավիրուսային հիվանդության պատճառով ավելի քան 200 մարդու մահվան մեջ:

ԱՄՆ փոխնախագահ «Մայք Փենս»-ի նախկին խորհրդական  Մայքլ Սթիլը MSNBC-ին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, նահանգապետերն են մեղավոր կորոնավիրուսի վարակակիրների աճի համար: Նա հավելել է. «Թրամփը 200 հազար ամերիկացիների մահվան պատճառ է դարձել»:

Սթիլը, ով որոշ ժամանակ գտնվում էր Սպիտակ տան կենտրոնակայանում, ասել է. «Թրամփը օգնում է Ֆլորիդային այն պատրվակով, որ այդ նահանգի վիճակը կարմիր է, բայց իրականում նա այնտեղ նստավայր ունի: Թրամփը ոչ մի այլ նահանգ նման օգնություն չի ցուցաբերում»:

Վիճակագրության համաձայն՝ մինչ այժմ ԱՄՆ-ում շուրջ 7 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով և դրանցից գրեթե 204 հազարը մահացել են:

Մեկնաբանություններ