Սեպտեմբեր 21, 2020 08:45 Asia/Tehran
  • ԱԽ-ին ուղղված նամակում, Մոսկվան և Պեկինը հայտարարել են, որ հակաիրանական պատժամիջոցների կասեցումը շարունակվում է

Կիրակի օրը, Անվտանգության խորհրդին ուղղված նամակում ՄԱԿ-ում Չինաստանի և Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչները անօրինական են որակել ԱՄՆ-ի ջանքերը Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ:

ՄԱԿ-ում Չինաստանի և Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչներ Ջանգ Ջուն և Վասիլի Նեբենզիան, նամակում շեշտում են, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ ջանքերն անօրինական են, և հակաիրանական պատժամիջոցների կասեցումը կշարունակվի:

Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության հակազդեցությանը, Միացյալ Նահանգները շաբաթ օրը հայտարարել է, որ  ՄԱԿ-ի բոլոր հակաիրանական պատժամիջոցները, ներառյալ զենքի էմբարգոն, վերականգնվելու է:

ԱՄՆ-ի այս հայտարարությունը հակասում է եվրոպական եռյակի և Չինաստանի ու Ռուսաստանի պնդումներին:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ