Սեպտեմբեր 21, 2020 17:59 Asia/Tehran

Ռուսաստանի հյուրընկալությամբ մեկնարկել են «Կովկաս 2020» զորավարժությունները, որոնց մասնակցում են Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Բելառուսի, Մյանմայի 13 հազար զինծառայողներ: Զորավարժություններն ընթանում են Ռուսաստանի հարավային հրաձգային փորձադաշտերում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է .«Կովկաս-2020 համատեղ զորավարժություններն անցկացվում են  Ռուսաստանի հարավային երկրների, այդ թվում ՝ Կասպից ծովի և Սև ծովի մերձափնյա երկրների միջև փոխվստահության ու  համագործակցության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանի երկրների մասնակցությամբ անվտանգության և կայունության ապահովման  նպատակով»:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս զորավարժությունների ժամանակ  վարժանքներ են տեղի ունենում Ռուսաստանի հարավ-արևմուտքում ռազմական անվտանգության ապահովմանն ուղղված  երկրների կոալիցիայի ռազմական ուժի կիրառման հետ կապված: Օգտագործվում են պաշտպանական ու մարտական ​​նորագույն սարքավորումներ և հակահրթիռային համակարգեր, հրթիռներ, կործանիչներ, ուղղաթիռներ և այլ արդի զենքեր:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝  ծովային զորավարժությունները կանցկացվեն Կասպից ծովում ու Սև ծովում, իսկ Իրանից նավերը Կասպից ծովում կհամագործակցեն Ռուսաստանի հետ:

«Կովկաս 2020» զորավարժությունները երկու փուլում կշարունակվեն մինչև սեպտեմբերի 26-ը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ