Սեպտեմբեր 22, 2020 07:54 Asia/Tehran
  • Լավրովը դիմել է ամերիկացիներին. ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները հնարավոր չէ վերականգնել

Քննադատելով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի թշնամական գործողությունները, երկուշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում ընդունել, որ ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները հնարավոր չէ վերականգնել:

«Բոլորը, բացի ԱՄՆ-ից, տեղյակ են, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելը հնարավոր չէ», - ասել է Լավրովը՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» ցանցին տված հարցազրույցում:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Վաշինգտոնը դուրս է եկել միջուկային գործարքից և այլևս ՀԳՀԾ-ի անդամ չի հանդիսանում. հավելելով, որ Անվտանգության խորհրդում Իրանի դեմ զենքի որևէ սահմանափակում նախատեսված չէ:

Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության հակազդեցությանը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ օրը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի հակաիրանական բոլոր պատժամիջոցները, ներառյալ զենքի արգելքները, սեպտեմբերի 20-ի կեսգիշերից վերականգնվելու են:

Միացյալ Նահանգների այս հայտարարությունն արժանացել է քննադատության:

 

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ