Սեպտեմբեր 22, 2020 08:02 Asia/Tehran
  • Էրդողան. Անվտանգության խորհուրդը բարեփոխման կարիք ունի

Թուրքիայի նախագահը երկուշաբթի օրը քննադատել է ՄԱԿ-ի ներկա կառուցվածքը և կոչ արել բարեփոխումներ իրականացնել Անվտանգության խորհրդում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտեց Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտությունը ՝ կազմակերպության վերակենդանացման համար, չնայած հակամարտությունների ու պատերազմների կանխման կամ դադարեցման ՄԱԿ-ի հայտարարած նկրտումների:

Էրդողանը հայտարարել է, որ չնայած ՄԱԿ-ի բոլոր սկզբունքներին ու նպատակներին, կառույցը չի կարողացել կանխել հակամարտություններն ու պատերազմները, հետևաբար, ԱԽ-ի կառույցը պետք  է բարեփոխվի:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ միջազգային հանրությունն  չի կարող հաղթահարել ներկա մարտահրավերները՝ անցյալ դարի կարիքների համար ձևավորված կառույցների  միջոցով:

 

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ