Սեպտեմբեր 25, 2020 15:31 Asia/Tehran
  • ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահական ընտրություններից հետո իշխանության խաղաղ փոխանցման մասին նախագիծը

ԱՄՆ Սենատը հաստատել է 2020թ. նախագահական ընտրություններից հետո իշխանության խաղաղ փոխանցման մասին նախագիծը

Սենատը միաձայն է քվեարկել դեմոկրատ սենատոր Ջո Մանչինի ներկայացրած բանաձևին՝ «ԱՄՆ Սահմանադրության շրջանակներում իշխանության օրինական և խաղաղ փոխանցումն ապահովելու Սենատի  հանձնառության» վերաբերյալ:

Հանրապետական ​​մեծամասնության առաջնորդ Միչ Մաքքոնելը նույնպես հայտարարել է, որ հունվարի 20-ին տեղի կունենա  երդմնակալության արարողություն, անկախ նրանից, թե ով  կհաղթի նոյեմբերի 3-ի ընտրություններում:

Այս բանաձևը առաջարկվել է քանի որ երկրում առկա են մտահոգություններ՝ Թրամփի կողմից իշխանությունը խաղաղ հանձնելու կապակցությամբ:

Չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պարտվելու դեպքում պատրա՞ստ է խաղաղ ճանապարհով զիջել իշխանությունը, Դոնալդ Թրամփը հայատարարել է. «Պետք է տեսնենք, թե ինչ կպատահի: Քվեարտուփերը վերահսկողությունից դուրս են: Ավելի պարզ ասած, տեղի կունենա ոչ թե իշխանության փոխանցում, այլ կառավարության աշխատանքի շարունակում»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

Մեկնաբանություններ