Սեպտեմբեր 25, 2020 16:09 Asia/Tehran

Կենտուկի նահանգի Լյուիսվիլ քաղաքում բողոքի ակցիաների վերսկսման հետևանքով, քաղաքում անվտանգության խիստ միջոցառումներ են կիրառվում:

Բողոքի ցույցերի վերսկսումից հետո, քաղաքի իշխանությունները երթևեկության արգելքներ են սահմանել  բնակիչների համար: 

Սոցիալական ցանցերում տարածված լուսանկարները վկայում են բողոքարարների ձերբակալության ու անվտանգության խիստ միջոցառումների կիրառման մասին: 

ԱՄՆ-ի այս և մյուս քաղաքներում բողոքների նոր փուլը սկսվել է այն բանից հետո, երբ Կենտուկի նահանգի գլխավոր դատախազը կայացրեց սևամորթ  Բրունա Թեյլորի սպանության  գործով վճիռը: 

Կնետուկի նահանգի գլխավոր դատախազը հայտարարեց, որ մի քանի շաբաթ առաջ Լյուիսվիլ քաղաքում այս կնոջ սպանության համար դատապարտված ոստիկանության երկու սպաները չեն պատժվելու: 

Դրանից բացի, մայիսի 25-ից ի վեր ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝  աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ:

Պիտակ

Մեկնաբանություններ