Սեպտեմբեր 26, 2020 07:22 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել մի սևամորթ. վերջին երեք ամիսների ընթացքում մահապատժի գործադրման 7-րդ դեպքը

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել է Ինդիանա նահանգում մի սևամորթ հանցագործի մահապատժի ենթարկվելու մասին:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Ինդիանա նահանգի Թրաութ կալանավայրում իր պատիժը կրող Քրիստոֆեր Անդր Վիալուան մահապատժի է ենթարկվել  մահաբեր նյութի ներարկմամբ:

ԱՄՆ-ի գերագույն դատարանը հինգշաբթի օրը մերժել է նրա փաստաբանների կողմից դատավճռի վերանայման դիմումը: 

Չնայած մեղադրյալին ներում շնորհելու համար նրա հովանավորների դիմումներին ու այն փաստին որ մեղադրյալը հանցանքը կատարելիս փոքր տարիքում է եղել, ԱՄՆ-ում տեղի է ունեցել վերջին 3 ամիսների 7-րդ մահապատիժը:

Հատկանշական է, որ վերջին 17 տարիներին ԱՄՆ-ում մահապատիժը  չեղարկվել էր:

Սակայն սույն թվականի հուլիս ամսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջ տվեց մահապատժի գործադրման 17-ամյա արգելքին: 

Մեկնաբանություններ