Սեպտեմբեր 26, 2020 08:04 Asia/Tehran
  • Վենեսուելա. Միացյալ Նահանգները ամենամեծ սպառնալիքն է աշխարհի խաղաղության և կայունության համար

Վենեսուելայի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աշխարհի խաղաղությանն ու կայունությանն ուղղված ամենամեծ սպառնալիքն է:

«Իրանի կամ ցանկացած այլ երկրի հետ Վենեսուելայի առևտուրը հիմնված է ինքնիշխանության և իրավական չափանիշների վրա», - ասել է Վենեսուելայի արտաքին գործերի փոխնախարար Կառլոս Ռոնը ՝ անդրադառնալով Իրանի և Վենեսուելայի դեմ Վաշինգտոնի սահմանած վերջին պատժամիջոցներին:

«Խնդիրը, որն այսօր պետք է մտահոգի ամբողջ աշխարհին,  միջազգային իրավունքի, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համակարգի անտեսումն է, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արել է վերջին գործողություններում», - ասել է  Վենեսուելայի պաշտոնյան ՝ վկայակոչելով ԱՄՆ-ի անօրինական և միակողմանի գործողությունները:

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան, Թվիթերում արած գրառման մեջ դատապարտելով Վաշինգտոնի վերջին հակաիրանական պատժամիջոցները: Նա գրել է. «Վենեսուելան դատապարտում է միջազգային հանրության դեմ Վաշինգտոնի ագրեսիան»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ