Սեպտեմբեր 26, 2020 08:40 Asia/Tehran

Կենտուկիի բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել են 24 ցուցարարներ, այդ թվում՝ նահանգային օրենսդիր մարմնի անդամնրից մեկը:

Վերջին օրերին Լյուսիվիսլ քաղաքում տեղի են ունենում բողոքի  ցույցեր, որոնց ընթացքում բախումներ են  գրանցվել ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, անվտանգության ուժերը ցուցարարների դեմ կիրառել են պլաստիկ փամփուշտներ, արցունքաբեր գազ և այլ միջոցներ:

Քենթուքի նահանգի Լյուիսվիլ քաղաքում բողոքի ցույցերը թեժացան այն բանից հետո, երբ նահանգի գլխավոր դատախազը հայտարարեց, որ ամերիկացի սեւամորթ Բրեոնա Թեյլորի սպանության մեջ ներգրավված երկու ոստիկանները չեն պատժվի:

26-ամյա Թեյլորը սպանվել էր 2020 թ.-ի մարտի 13-ին ՝ իր բնակարանի վրա ոստիկանների հարձակման արդյունքում:

Նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ դաշնային կառավարությունը պատրաստ է ճնշել Լյուսիվիլում անցկացվող հակառասիստական   բողոքի ցույցերը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ