Սեպտեմբեր 26, 2020 09:08 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Արևմտյան երկրները, մարդու իրավունքների նկատմամբ երկակի ստանդարտների կիրառմամբ,  հետապնդում են  քաղաքական նպատակներ

Արձագանքելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Եվրամիության հակաիրանական հայտարարությանը, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ մարդու իրավունքների վերաբերյալ արևմտյան երկակի ստանդարտները նրանց ազնվության բացակայություն և մարդու իրավունքները քաղաքական նպատակներով օգտագործելու ապացույցն են:

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում, ԵՄ անդամները  Իրանին մեղադրել են  մարդու իրավունքների ոտնահարման մեջ:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ուրբաթ օրը «անընդունելի» է համարել Եվրամիության հայտարարությունը և նշել, որ երկակի ստանդարտների կիրառումը վկայումէ այս կառույցումա զնվության բացակայության և մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելու մասին:  

Խաթիբզադեն անընդունելի է համարել մարդու իրավունքների մեխանիզմների ցանկացած չարաշահում և միջամտություն Իրանի ներքին գործերին, հավելելով, որ նորություն չէ, երբ եվրոպական որոշ երկրներ  լռում են իրենց դաշնակիցների կողմից մարդու իրավունքների   խախտումների  առջև. նա հավելել է, որ այդ երկրները մրցում Սաուդյան Արաբիային և տարածաշրջանային բռնապետներին զենքի վաճառքի հարցում որոնցով սպանվում են Եմենի խաղաղ բնակիչները:

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ ցուցարարների նկատմամբ գործադրվող ճնշումը, սևամորթների սպանությունը, փոքրամասնությունների, հատկապես մուսուլմանների կոտորածը, բանտարկյալների հետապնդումները և միգրանտների նկատմամբ հետապնդումները որակվում են որպես օրենքի գործադրում, սակայն  այլ երկրներում դատական համակարգի կողմից գործադրվող օրինական վճիռները համարվում են մարդու իրավունքների խախտում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ