Սեպտեմբեր 26, 2020 11:51 Asia/Tehran
  • Թրամփ. Ես ընտրություններում կպարտվեմ միայն այն դեպքում, եթե դրանք կեղծվեն

ԱՄՆ նախագահը սպառնացել է, որ եթե ընտրությունները կեղծվեն, ինքը չի հանձնի իշխանությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը կայացած հանրահավաքում կրկին դիմել է իր կողմնակիցներին ՝ բարձրացնելով 2020-ի նոյեմբերի նախագահական ընտրություններում հնարավոր կեղծիքների հարցը. Նա հայտարարել է. «Ես ընտրություններում կպարտվեմ միայն այն դեպքում, եթե դրանք կեղծվեն»:

Ավելի վաղ, Թրամփը, պատասխանելով պարտության դեպքում իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենին իշխանության խաղաղ հանձնման մասին հարցին, ասել էր. «Պետք է տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Քվեատուփերը դուսր են վերահսկողությունից: Ավելի պարզ ասեմ. իշխանափոխություն տեղի չի ունենա և ես կշարունակեմ իմ աշխատանքը»

Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ կորոնավիրուսի դեմ Թրամփի կառավարության անարդյունավետ պայքարը և վերջին հակառասիստական ​​բողոքների վերաբերյալ նրա հակասական դիրքորոշումը կարող են հանգեցնել նախագահական ընտրություններում նրա պարտությանը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ