Սեպտեմբեր 26, 2020 18:27 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը նախազգուշացնում է Ադրբեջանում իր քաղաքացիներին

Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունների սրման  և երկու երկրի սահմանային բախումների ֆոնին, Բաքվում  ԱՄՆ դեսպանությունն Ադրբեջանում բնակվող իր քաղաքացիներին կոչ է արել չլքել Բաքուն և Աբշերոնը, քանի դեռ դրա անհրաժեշտությունը չկա և  խուսափել անհարկի ուղևորություններից:  

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը նաև Ադրբեջանի տարբեր տարածքներում բնակվող իր քաղաքացիներին կոչ է արել դեպքերի մասին տեղեկանալու համար հետևել տեղական լրատվամիջոցների լուրերին, հասարակական վայրերում զգուշավոր վերաբերմունք ունենալ և զերծ մնալ  հանրահավաքներին ու ցույցերին մանսակցելուց:

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հավելել է.«Դեսպանատունը վերահսկում է անվտանգության իրավիճակը և անհրաժեշտության դեպքում ավելի շատ տեղեկություններ է տրամադրելու իր քաղաքացիներին»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ