Սեպտեմբեր 28, 2020 16:23 Asia/Tehran
  • Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախապայման է դրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի  հաստատման համար

Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում Ղարաբաղում հաստատել զինադադար և խաղաղություն, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ղարաբաղում հրադադարի համար պայման է դրել:

«Ախար» կայքի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարող են ապահովվել Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստանի դուրս գալով:

Էրդողանն ընդգծել է .«Թուրքիան կշարունակի աջակցել բարեկամ ու եղբայրական Ադրբեջանին ՝ իր բոլոր հնարավորություններով»:

Մյուս կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայլյանը կոչ է արել աշխարհին  ճանաչել ԼՂ-ի հանրապետությունը, որպեսզի այն պաշտպանվի ռազմական ագրեսիայից:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ