Սեպտեմբեր 28, 2020 18:15 Asia/Tehran
  • Թրամփ. «Իշխանությունը փոխանցելու անհրաժեշտություն չկա, մենք հաղթելու ենք»

ԱՄՆ նախագահը, որ ավելի վաղ խուսափել էր պատասխանել նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո իշխանությունը խաղաղ փոխանցելու masin հարցին, ասել է.«Ես կարծում եմ՝ մենք փառահեղ հաղթանակ կտանենք: Իշխանության փոխանցման անհրաժեշտություն չի լինի»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Դոնալդ Թրամփն այդ մասին հայտնել է կիրակի երեկոյան` կորոնավիրուսի 2emajwv վ կայացած ամենօրյա մամուլի ասուլիսում:

Երեքշաբթի երեկոյան 90-րոպեանոց նախընտրական բանավեճի վերաբերյալ այն հարցին թե «փորձնական բանավեճ» է ունեցել, ԱՄՆ նախագահն ասել է «Ես բանավեճ եմ ունեցել  այս երկուսի հետ, ովքեր քնկոտ Ջոյից շատ ավելի ուշիմ  են»: 

Նշելով, որ Բայդենն անկարող է պատասխանել  հարցերին և պնդելով, որ լրատվական մի ծրագրում նրան ուղղված հարցերին պատասխանելու ժամանակ վերջինսի օգնել են, Թրամփն ասել է. «Ես հիմա երկիր եմ ղեկավարում: Ես բանավիճել եմ 4 տարի առաջ, և եթե նայեք սոցհարցումներին, որոնք տպագրվել են Time թերթում  և տարբեր  տեղեկագրերում, ես միշտ հաղթել եմ այդ բանավեճերում»:

Պատասխանելով այն հարցին թե արդյոք կատակում էր, երբ ասում էր թե Ջո Բայդենը պետք է թմրանյութերի առկայության թեստ հանձնի, ԱՄՆ նախագահն ասել է.«Չեմ կատակում, նա պետք է արյան մեջ  թմրանյութերի առկայության թեստ հանձնի»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ