Սեպտեմբեր 28, 2020 23:59 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Էրդողանին

Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Էրդողանին:

   «Ադրբեջանի Հանրապետության նախագահ երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին «Միջազգային ծովային իրավունքը և Արևելյան Միջերկրածովը՝ պատմության, քաղաքականության և միջպետական հարաբերությունների տեսակետից» թեմայով գիտաժողովում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հնչեցրած կարծիքի համար:  

   Հայաստանի սանձազերծած հերթական սադրանքի առաջին իսկ ժամերից եղբայր Թուրքիան հարգելի նախագահի գլխավորությամբ վճռականապես դատապարտեց հայկական ագրեսիան: Ադրբեջանական ժողովուրդը բարձր է գնահատում այս աջակցությունը»: 

   Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

   Նա հավելել է, որ Թովուզի դեպքերի ժամանակ Թուրքիան առաջին պետությունն էր, որը վճռականապես դատապարտեց հայկական սադրանքը: «Ելնելով «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքից՝ Ադրբեջանը և Թուրքիան համերաշխություն են դրսևորում և առանց վարանելու աջակցում միմյանց բոլոր կարևոր հարցերում»: 

Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել: 

ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը: 

Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:

Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է  լուծվել միայն բանակցային ճանապարհով  և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է  ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

 

Մեկնաբանություններ