Հոկտեմբեր 01, 2020 16:35 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է  օտարերկրյա վարձկաններ Ղարաբաղյան տարածաշրջան գործուղելու կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը զգուշացրել է մարտական գործողություններում օտարերկրյա վարձկանների ներգրավվելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում զգուշացնելով օտարերկրյա վարձկաններին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու և նրանց մարտական գործողություններում ներգրավվելու կապակցությամբ, հայտարարել է.«Այս հարցն անտարակույս ոչ միայն հանգեցնելու է տարածաշրջանում լարվածությունների սրմանը, այլև դառնալու է երկարատև սպառնալիք Կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար»:

ՌԴ ԱԳ նախարարությունն ընդգծել է.«Մոսկվան Ղարաբաղյան տարածաշրջանում հակամարտ երկրների ղեկավարներին կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել օտարերկրյա ահաբեկիչների ու վարձկանների ներգրավումը մարտերում կանխելու և նրանց անհապաղ տարածաշրջանից վտարելու համար»:

Մինչ այժմ շատ երկրներ, այդ թվում Իրանի իսլամական հանրապետությունը Բաքվին ու Երևանին կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտերը և վերսկսել բանակցությունները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ