Հոկտեմբեր 01, 2020 17:48 Asia/Tehran
  •  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին

Թուրքիան վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ընթացող  պատերազմին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլուն Անկարայի «Անատոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պնդել է, որ  Հայաստանը գրոհների նախաձեռնողն է և Երևանը չի հարգել  հրադադարի ռեժիմը:

«Եթե Ադրբեջանի Հանրապետությունը ցանկանում է ռազմական ճանապարհով լուծել հայկական օկուպացիայի ճգնաժամը, մենք կկանգնենք նրանց կողքին», - ասել է Չավուշօղլուն:

Չնայած տարածաշրջանի և այլ երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի պաշտոնատար անձանց կոչերին՝ դադարցնել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը, չորեքշաբթի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ հայկական կողմի հետ ցանկացած բանակցություն հնարավոր չէ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեքշաբթի օրը քննադատելով  Թուրքիայի կողմից ՝ Ադրբեջանի Հանրապետությանը  ցուցաբերածը ռազմական աջակցություևնն ասել է. .«Օսմանյան կայսրությունը, որը հարյուր հինգ տարի առաջ ցեղասպանություն է գործել հայերի նկատմամբ, չի կարող նորից կրկնել իր հանցագործությունները»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

Մեկնաբանություններ