Հոկտեմբեր 01, 2020 18:04 Asia/Tehran
  • ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախազրույց են անցկացրել, որում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը:

«Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Երկու նախարարների նախորդ հեռախոսազրույցը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին: Ինչպես հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովն ու Չավուշօղլուն մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ, շեշտել շփման գծում վաղաժամկետ հրադադարի և իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ