Հոկտեմբեր 19, 2020 18:33 Asia/Tehran
  • Բոգդանով. «Ահաբեկիչներին Ղարաբաղի տարածաշրջան տեղափոխելն անընդունելի է»

Արևմտյան Ասիայի և Աֆրիկայի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է. «Մոսկվան օտարերկրյա վարձականներին ու ահաբեկիչներին Ղարաբաղյան տարածաշրջան տեղափոխելն անընդունելի է համարում»:

Միխայիլ Բոգդանովը երկուշաբթի օրն ասել է.«Մոսկվան Թուրքիայի պաշտոնատարների հետ շփումներում վերջիններից  բացատրություն է պահանջել  օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին Ղարաբաղ գործուղման համար»:

Մոսկվան  թուրք պաշտոնյաներից պահանջել է բացատրություն տալ օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան ուղարկելու համար:

Ավելի վաղ Հայաստանը և Ֆրանսիան ևս Թուրքիային մեղադրել են ահաբեկիչներին Սիրիայից Ղարաբաղ տեղափոխելու համար,ինչը  հոկտեմբերի 14-ին հերքվել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից:

Պիտակ

Մեկնաբանություններ