Հոկտեմբեր 19, 2020 18:39 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահ. Թորքիայի պետության և ժողովրդի աջակցությունը ունի հատուկ նշանակություն

Թորքիայի պետության և ժողովրդի աջակցությունը ունի հատուկ նշանակություն:

«Շատ ուրախ եմ Ձեր այցի կապակցությամբ։ Մեր երկրի համար այս բարդ ժամանակահատվածում Ձեր այցը ունի հատուկ նշանակություն։ Սա ևս Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի եղբայրական վերաբերմունքի դրսևորումն է, համերաշխության դրսևորումը։ Այս իրադարձությունների սկզբից մենք զգացել ենք Թուրքիայի աջակցությունը, այսօր ևս զգում ենք այն։ Թանկագին եղբայրս, հարգարժան նախագահը շատ դրական և հստակ հայտարարություններ է արե ։ Այդ հայտարարությունները ուրախացրել են ադրբեջանական ժողովրդին, ողջ աշխարհին ցույց են տվել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միությունը անխախտ է, ծանր օրերին մենք գտնվում ենք միմյանց կողքին։ Ես բազմիցս ասել եմ այդ մասին, կրկին անգամ ուզում եմ ասել՝ եթե այդ բացահայտ դիրքորոշումը չհայտատարվեր, այսօր այս իրադարձություններին կարող էին միջամտել մյուս ուժերը։ Առանց այդ էլ Հայաստանի նպատակը կայանում է դրանում, նրանք ուզում են ընդլայնել այս հակամարտության աշխարհագրությունը և գտնվում են սխալ ճանապարհի վրա։ Որովհետև նրանք տեսնում են, որ չեն կարողանում մեզ դիմակայել։ Մենք նրանց հաղթում ենք մարտի դաշտում»։

Ինչպես փոխանցում է Armenia.Az-ը, այդ մասին՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոպի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Պետության ղեկավարը հավելել է, որ ամեն օր ռազմաճակատից ընդունվում են շատ լավ նորություններ. «Այսօր առավոտյան ես հայտնել են նոր գյուղերի ազատագրման մասին։ Շարունակվում է Ադրբեջանի բանակի հաղթական երթը, նա կատարում է իր առջև դրված բոլոր խնդիրները»։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Թուրքիայի պետության և ժողովրդի աջակցությունը ունի հատուկ նշանակություն։

«Թուրքիան և Ադրբեջան՝ համաշխարհային մասշտաբով իրար նկատմամբ առավել մերձավոր երկրներ են։ Համաշխարհային մասշտաբով ահնար է գտնել երկրներ, որոնք այդքան մոտիկ են միմյանց, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը։ Մենք միշտ աջակցում ենք միմյանց։ Առաջիկայում ևս այդպես կլինի։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի, Ձեր հարգելի պարոն նախագահի հայտարարությունները, նախարարների հայտարարությունները, ինձ հասցեագրված Թուրքիայի հասարակ քաղաքացիների նամակները՝ մեծ համերաշխության դրսևորում են։

Կրկին անգամ երախտապարտություն եմ հայտնում Ձեզ այս աջակցության, եղբայրական դիրքորոշման և Ձեր այցի համար։ Վստահ եմ, որ Ձեր այցը կդառնա նոր հիանալի էջ՝ մեր եղբայրական կապերի պատմության մեջ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Մեկնաբանություններ