Հոկտեմբեր 20, 2020 10:19 Asia/Tehran
  • Որ խմբին են հարում ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկվող սիրիացի ահաբեկիչները

Լրատվական աղբյուրները հայտնում են ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկվող սիրիացի ահաբեկիչների մասին, սակայն շատ չեն անդրադառնում այն փաստին, թե որ խմբին են նրանք հարում:

Ռուսական Sputnik- ը գրում է, որ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված զինյալ ահաբեկիչների թիվը կազմում է շուրջ 1000 հոգի, իսկ Wall Street Journal- ը գրում է, որ նրանց թիվը մի քանի հարյուր է:

Ըստ որոշ հավաստի լուրերի, վերջին երեք շաբաթվա ընթացքում Սիրիայի հյուսիսից ղարաբաղյան հակամարտության գոտի է տեղափոխվել  200-ից 250 ահաբեկիչ: Հետաքրքիր է, որ  ահաբեկիչներն ընտրվել են «Սուլթան Մուրադ» խմբից, որը թուրքմենական  ահաբեկչական խմբավորում  է և ահաբեկիչներն ընտրվել են  լեզվական ընդհանրությունների շնորհիվ:

Սակայն հետաքրքիր է,  որ ահաբեկչական խմբավորման որոշ անդամներ, հայտնվելով տարածաշրջանում և հանդիպելով ադրբեջանցիների դավանած իսլամի ուղղվածության հետ,  խնդրել են իրենց հետ վերադարձնել, հայտարարելով, որ  չեն պատերազմի  իրենց դավանանքից տարբերվող այլ դավանանքի ներկայացուցիչների  համար: Սա նշանակում է, որ ահաբեկիչներին որպես գործիք օգտագործելում համար սահմաններ չկան: Նրանք մի օր Սիրիայում են, մեկ այլ օր Լիբիայում և այսօր՝ Լեռնային Ղարաբաղում ...

Մեկնաբանություններ