Հոկտեմբեր 20, 2020 11:21 Asia/Tehran
  • Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են վերադառնալ ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների

Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը հայտարարել են Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին վերադառնալու պատրաստակամության մասին:

Ըստ «Տասս» լրատվական գործակալության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը և հրադադարի հաստատումը պետք է լինի համաձայն երկկողմ համաձայնագիր (Երևան-Բաքու)՝  հիմնված փոխադարձ զիջումների վրա:

Փաշինյանը հավելել է. «Դժբախտաբար, Ադրբեջանի Հանրապետությունը համաձայն չէ այս տեսակետի հետ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու համար:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում ՝ գնալ, հանդիպել, խոսել», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստ է արդյոք ինքը այցելել Մոսկվա ՝ ՌԴ միջնորդությամբ հանդիպելու Ալիևին։

«Մենք միշտ պատրաստ ենք այցելել Մոսկվա և ցանկացած այլ վայր ՝ ղարաբաղյան հակամարտությունը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղ բնակիչների սպանությունը դադարեցնելու  համար», - ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ավելի վաղ ևս, Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարել էր  Լեռնային Ղարաբաղի շուրջ  բանակցություններ վարելու պատրաստակամության մասին ՝ շեշտելով, որ նախկինում հայկական ուժերի կողմից գրավված տարածքները պետք է հանձնվեն Բաքվին, և որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվի որպես Ադրբեջանի Հանրապետության մաս:

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի շփման գոտում  վերսկսվել են  Ադրբեջանի  և  Հայաստանի միջև ռազմական բախումները:

Պիտակ

Մեկնաբանություններ