Հոկտեմբեր 20, 2020 12:14 Asia/Tehran
  • Ադրբեջանը որոշել է բողոքի նոտա ուղարկել Գերմանիա՝ Բունդեսթագի պատգամավորների Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Բաքուն որոշել է բողոքի նոտա ուղարկել Բեռլին՝ Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պատգամավորների Լեռնային Ղարաբաղ  (Արցախ) այցի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են եղել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն, այցելել է Լեռնային Ղարաբաղ։

Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա կուղարկի Գերմանիայի ԱԳՆ՝ այս անօրինական այցի կապակցությամբ»,- ասել է Աբդուլաևան՝ հավելելով, որ բոլոր չորս պատգամավորներն արդեն ներառված են Ադրբեջանի համար «անցանկալի անձանց» ցանկում՝ 2019 թվականին նրանց՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու հետ կապված։

orakarg.com/

Մեկնաբանություններ