Հոկտեմբեր 20, 2020 12:23 Asia/Tehran
  • Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ կառուցողական բանակցությունների պատրաստակամության մասին

«Եթե Հայաստանը կառուցողական պահվածք ցուցաբերի խաղաղ բանակցություններում, մենք պատրաստ ենք անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը հավատարիմ է խնդիրների լուծման սկզբունքներին», - ասել է Նախագահ Իլհամ Ալիևը ռուսական «Տասս» գործակալությանը տված հարցազրույցում: նա հավելել է. «Այս սկզբունքները հաստատվել են տարիների ընթացքում: Եթե ​​Հայաստանը կառուցողական լինի բանակցություններում, մենք վաղը պատրաստ ենք դադարեցնել ռազմական գործողությունները:  Բայց այն, ինչ մենք լսում ենք Երեւանից, լիովին հակասում է Մինսկի խմբի կողմից հաստատված հիմնական սկզբունքներին»:

«Հայաստանի նոր առաջնորդների բոլոր գործողություններն ուղղված են բանակցային գործընթացի խախտմանը: Ոչ թե խաթարելուն այլ խախտմանը: Ես խոսել եմ նրանց բազմաթիվ ելույթների,  սադրիչ քայլերի  ու Ադրբեջանի Հանրապետության խաղաղ ժողովրդի վրա  հարձակումների մասին:

Նախորդ տարիներին բանակցություններում համաձայնեցված հիմնական սկզբունքները Ալիևը նկարագրել է որպես «հայերի գրաված տարածքների վերադարձ, բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակավայրեր, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղ և Շուշի»:

Ալիեւն ասել է, որ անհնար է վերադառնալ «ստատուս քվոյին», որը հաստատվել է վերջին 30 տարիների ընթացքում:

Նա հերքել է Ադրբեջանի զինված ուժերում Սիրիայից  բերված ահաբեկիչների առկայության մասին լուրերը, հավելելով. «Այդ կապակցությամբ մեզ որևէ փաստ չի տրամադրվել: Երկրորդ ՝ մենք «Սպայկ» (իսրայելական) հրթիռներով ոչնչացրել ենք  հայկական բանակի տեխնիկայի մեծ մասը, ներառյալ 230 հայկական տանկ, մի՞թե դա արել են Սիրիայից եկած ահաբեկիչները»:

ենք միշտ պատրաստ ենք այցելել Մոսկվա և ցանկացած այլ վայր ՝ ղարաբաղյան հակամարտությունը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղ բնակիչների սպանությունը դադարեցնելու  համար», - ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Պիտակ

Մեկնաբանություններ