Հոկտեմբեր 20, 2020 17:32 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել է ԼՂ-ում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինյալ բախումների շարունակման ֆոնին, ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները, Ղարաբաղյան հակամարտության քննարկմանը նվիրված նիստում, կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը:

Երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները մտքերի փոխանակում են կատարել ԼՂ-ում հրադադարի համաձայնության գործադրման երաշխավորման խնդրի շուրջ:

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները Երևանին ու Բաքվին կոչ են արել հարգել  հրադադարի համաձայնությանը: 

Ղարաբաղյան հակամարտության կողմերը հայտնում են ռազմական գործողությունների շարունակման  մասին: 

Չնայած  Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած հրադադարի մասին համաձայնությանը, այն լիովին չի գործադրվում:

Կողմերը միմյանց մեղադրում են հհրադադարը խախտելու և ռազմական գործողությունները շարունակելու մեջ:

Ադրբեջանը հայտարարել է, որ կանխել է Հայաստանի կողմից նավթամուղի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևը երկուշաբթի օրը ՌԴ-ի Տասս գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել են, որ պատրաստ են բանակցությունների համար մեկնել Մոսկվա:

Մեկնաբանություններ