Հոկտեմբեր 20, 2020 18:30 Asia/Tehran
  • Դավութօղլուն պահանջում է Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնել

Քննադատելով Թուրքիայում այդ երկրի նախագահի սխալ քաղաքականությունների հետևանքով կոռուպցիայի ու աղքատության ծավալների աճը, նախկին ԱԳ նախարարը հանդես է եկել արտահերթ ընտրությունների անցկացման կոչով:

Դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, «Ապագա» կուսակցության ղեկավար  Դավութօղլուն նրան նախազգուշացրել է երկրում աղքատության ու կոռուպցիայի ավելացման ու կառավարական պաշտոններում իր ազգականներին նշանակելու կապակցությամբ:

Նշելով, որ Թուրքիայի ֆինանսների նախարարը Էրդողանի փեսան է, Դավութօղլուն շեշտել է.«Այս նախարարը կործանել է երկրի տնտեսությունը»:

Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել, ասելով. «Եթե երկրում մեջ տարածվեն աղքատությունն ու կոռուպցիան և արերկրում էլ Թուրքիայի հասցեին անարգալից հայտարարություններ հնչեն, մենք ամեն օր կշարունակենք արծարծել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը»:

2009թ. մինչև 2014թ. օգոստոս ամիսը Դավութօղլուն եղել է Թուրքիայի ԱԳ նախարարը, իսկ  2014-2015թթ. զբաղեցրել է   վարչապետի պաշտոնը: Դավութօղլուն «Հարևանների հետ Թուրքիայի խնդիրները զրոյացնելու» տեսության հեղինակն է:

Ներկա պայմաններում Թուրքիան շատ լուրջ խնդիրներ ունի տարածաշրջանում իր հարևանների այդ թվում Սիրիայի հետ:

Պիտակ

Մեկնաբանություններ