Հոկտեմբեր 20, 2020 18:35 Asia/Tehran
  • ԼՂ-ի ինքնահռչակ հանրապետության նախագահ. «Իսրայելն օգնում է, որ Ղարաբաղում ցեղասպանություն իրականացվի»

Երեքշաբթի օրը, Հղում անելով «Israel National News»-ին, Իրանի արտասահմանյան թողարկումների հայերեն ռադիոժամը հաղորդել է, որ ԼՂ-ի ինքնահռչակ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը և կոչ արել դադարեցնել այն»:

Ավելի վաղ Հարությունյանը ասել էր.«Իսրայելը պատասխանատու է Ղարաբաղում ցեղասպանության համար»:

Հատկանշական է, որ Ադրբեջանի սպառազինության 60 տոկոսն այդ թվում ամենաարդիական հարվածային ԱԹՍ-ները, մատակարարում է Իսրայելը: Այս ԱԹՍ-ները Բաքվի ու Երևանի բախումների ընթացքում որոշիչ դերակատարություն ունեն և  հայկական աղբյուրների հաղորդման համաձայն, կիրառվում են հայ զինվորների դեմ:

Իսրայելի պաշտոնատարներն ասել են, որ չգիտեն թե ադրբեջանցիների ինչպես են օգտագործում այդ սպառազինությունը և ցանկություն չունեն միջամտել այդ հարցին: Սակայն Հարությունյանը մերժել է այդ հայտարարությունները, ասելով.«Այս հայտարարությունները ծաղրանքից բացի ուրիշ բան չեն նշանակում: Իսրայելի պաշտոնատարներն իհարկե գիտեն, թե իրենց մատակարարած սպառազինությունը ինչպես ու որտեղ է օգտագործվում: Սակայն այդ ամենը գիտակցելով հանդերձ, շարունակում են զենք վաճառել Բաքվին»:

Իսրայելից գնվող զենքի դիմաց Ադրբեջանը ապահովում է Իսրայելում սպառվող նավթի մեկ երրորդը:

Մեկնաբանություններ