Հոկտեմբեր 21, 2020 11:52 Asia/Tehran
  • Վաշինգտոն. Ով էլ դառնա ԱՄՆ նախագահ, Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը կշարունակվի

Իրանի հարցով ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանի վրա առավելագույն ճնշումը հաջող քաղաքականություն է և կշարունակվի, անկախ նրանից, թե ով կլինի հաջորդ նախագահը»:

Լոնդոնում լույս տեսնող սաուդյան Al-Sharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում, Էլիոթ Աբրամսը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է այս ամիս  Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ներկայացնել, և որ եվրոպական երկրներ կատարելիք իր այցերի ըթնացքում, նախատեսում է վերանայել Իրանի հետ կապված իրավիճակը:

Աբրամսը հավելել է, որ եթե Թրամփը կրկին հաղթի ընտրություններում, իրանցիները  կհամաձայնեն  միջուկային համաձայնագիր ստորագրել,  «քանի որ նրանք այլևս չեն կարող դիմակայել նման ճնշմանը հաջորդ չորս տարիներին»:

Հատկանշական է, սակայն, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ելույթներում բազմիցս բացառել է ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցության հավանականություն, չնայած ԱՄՆ-ի ճնշումներին  և պատժամիջոցների քաղաքականությանը:

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պնդում են Իրանի հետ նոր բանակցություններ վարելու մասին, մինչդեռ Վաշինգտոնը 2018-ին ապօրինի հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԳՀԾ-ից, որի շուրջ բանակցություններ էին վարվել մի քանի տարի, և վերադարձրեց միջուկային պատժամիջոցները:

ԱՄՆ-ի պատժամիջոցները հանգեցրին Իրանի ինքնաբավությանը, ներքին կարողությունների ընդլայնմանը և նավթից կախվածության նվազմանը:

Պիտակ

Մեկնաբանություններ