Հոկտեմբեր 21, 2020 17:08 Asia/Tehran
  • Ջոզեֆ Բորելը խոսել է Թրամփի թույլ  և անարդյունավետ աշխատանքի մասին

Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով հանձնակատարը, քննադատելով ԱՄՆ նախագահի գործունեությունն ասել է.«Թրամփի թուլությունը պատճառ է դարձել,որ ԱՄՆ-ն կորցնի աշխարհում առաջնորդության իր դերը»:

Երեքշաբթի օրը Եվրամիության կենտրոնակայանում  ունեցած վիրտուալ ելույթում,  Ջոզեֆ Բորելն ԱՄՆ նախագահին բնութագրել է որպես թույլ կառավարություն ունեցող քաղաքական գործիչ:

Անդրադառնալով Թրամփի  նախագահության օրոք ԱՄՆ-ի դիրքի թուլացմանը, Բորելն ընդգծել է.«ԱՄՆ-ն  կորցրել է իր  առաջնորդության դերն աշխարհում: Սա առաջին անգամը չէ,որ ԱՄՆ-ն չի կարողանում մի լուծում ներկայացնել ճգնաժամի կարգավորման համար: ԱՄՆ-ն թույլ նախագահ ունի, որն այսօր շատ հեռու է մեր առջև ծառացած մարտահրավերների լուծումից»:

ԱՄՆ-ն գտնվում է նախագահական ընտրությունների շեմին և սոցհարցումները լավ հեռանկար չեն կանխատեսում Դոնալդ Թրամփի համար:

Թրամփի հակասական քաղաքականությունները, բարոյական անկումը,  անկանխատեսելի պահվածքն ու սխալ կառավարումը   նրա ժողովրդականության վարկանիշի անկման պատճառներն են:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: 

Մեկնաբանություններ