Հոկտեմբեր 21, 2020 18:27 Asia/Tehran
  • Էսպեր. Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նպատակը Իրանի դեմ անվտանգության կառույց ստեղծելն է

ԱՄՆ Պաշտպանության նախարարն հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի հետ ԱՄԷ-ի և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորումը ուղղված է Իրանի դեմ անվտանգության կառույցի ստեղծմանը:

Երեքշաբթի  օրը Վաշինգտոնի  Ատլանտյան խորհրդում ունեցած  ելույթում. Մարկ  Էսպերը, Սիոնիստական ռեժիմի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի ​​հարաբերությունների կարգավորման գործարքը «մեծ հաջողություն» է համարել ԱՄՆ նախագահի և նրա թիմի համար: Նա հայտարարել է, որ Արաբական երկրները տեսնում են, որ հարաբերությունների  նորմալացման դեպքում տնտեսական աճի մեծ հնարավորություն կառաջանա:

Էսպերն Իրանին անվանել է ընդհանուր սպառնալիք և նշել.«Համաձայնագրերը հեռանկար են ստեղծել անվտանգության  կառույցի ձևավորման համար, որում տարածաշրջանի երկրները Սիոնիստական ​​ռեժիմի հետ միասին կաշխատեն Իրանի հետ հակամարտությունը կանխելու ուղղությամբ»:

Սեպտեմբերի 15-ին ԱՄԷ-ն և Բահրեյնը Սպիտակ տանը Ղոդսի օկուպացիոն ռեժիմի հետ ստորագրեցին հարաբերությունների կարգավորման համաձայնագիր:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ